Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հրապարակվեց կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով

Հրապարակվեց կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով
29.12.2014 | 13:01

Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց առաքելական Ս. Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Ս. պատարագի ընթացքում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը:
Հայրապետական Սրբատառ կոնդակում ասվում է, որ 2015 թ. ապրիլի 23-ին Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին հատուկ արարողակարգով սրբերի շարքում է դասելու «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակութեան պսակն ընդունած իր զավակներին` Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր հռչակելով ապրիլի 24-ը»:
Սրբազան կոնդակում նաև կոչ է արվում՝ «Մեր նահատակների հիշատակի ոգեկոչումը դարձնենք ուժ և զորություն հոգևոր, ազգային, հայրենական մեր կյանքին և Աստծո ու մարդկանց առաջ արդար ընթացքով լուսավորենք մեր ճանապարհը դեպի մեր իրավունքների, մեր նվիրական իղձերի իրականացման հանգրվան»:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ